Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետները մինչեւ 2025 թվականը Միության թվային օրակարգի իրացման աշխատանքային խմբի առաջին նիստում քննարկվել են այն նախագծերը, որոնք կարող են դրվել Եվրասիական թվային ինտեգրացման հիմքում: Ըստ այդմ` դրանցից մեկը կարող է դառնալ ԵԱՏՀ-ին առընթեր ԵԱՏՄ-ի թվային զարգացման իրավասությունների կենտրոնը:
ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ, աշխատանքային խմբի ղեկավար Տիգրանն Սարգսյանն ընդգծել է, որ այսօր Միության տնտեսական ապագան կախված է «թվից»:
«Մեզ անհրաժեշտ է ստեղծել թվային շուկաներ և ձևավորել սեփական թվային հարթակները,- ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ որպես զարգացման դրայվերներ պետք է դառնան այն նախագծերը, որոնցով շահագրգռված են միության բոլոր երկրները, որոնք ընդունակ են հաջողությամբ մրցակցել գլոբալ շուկաներում:
Առաջնային կարող են լինել արտադրանքի, ապրանքների կամ բեռների նույնականացման, տարանցիկ թվային միջանցքների ստեղծման, տվյալների պահպանման, մշակման ու վերլուծության ինդուստրիայի զարգացման ոլորտի նախաձեռնությունները:
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարելի է բանավիճել այն հարցի շուրջ, թե ԵԱՏՄ-ի երկրներն ինչպես են ներգրավվելու բարձրտեխնոլոգիական ճյուղերում եւ զարգացնելու նոր շուկաները՝ ապահովելով չորս ազատությունները, բայց արդեն ակներեւ է, որ նոր տնտեսության հիմքում ընկած է «թիվը»: