Հայաստանի ֆուտբոլի Մ17 տարեկանների հավաքականը մեկնել է Սլովակիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին Հայաստանի Մ-17 հավաքականը մեկնել է Սլովակիա, որտեղ մայիսի 23-ին և 25-ին կանցկացնի երկու ընկերական հանդիպում Սլովակիայի Մ-17 ընտրանու հետո:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Առաքելյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ. Հարություն Մելքոնյան (Մ-16տ. հավաքական), Նարեկ Պողոսյան (Մ-16տ. հավաքական):

Պաշտպաններ. Կարեն Մուրադյան (Մ-16տ. հավաքական), Արտակ Ասատրյան (Մ-16տ. հավաքական), Կարապետ Հարությունյան («Շիրակ»), Էրիկ Փիլոյան (Մ-16տ. հավաքական), Արման Ղազարյան (Մ-16տ. հավաքական), Պետրոս Մանուկյան (Մ-16տ. հավաքական), Աշոտ Հարությունյան («Բանանց»):

Կիսապաշտպաններ. Սերգեյ Մկրտչյան (Մ-16տ. հավաքական), Նարեկ Գրիգորյան (Մ-16տ. հավաքական), Արսեն Գյուլամբարյան(Մ-16տ. հավաքական), Պատվական Ավետիսյան (Մ-16տ. հավաքական), Միքայել Միրզոյան («Բանանց»), Սարգիս Մարտիրոսյան («Հանզա Ռոստոկ», Գերմանիա):

Հարձակվողներ. Ժիրայր Շաղոյան (Մ-16տ. հավաքական), Արամ Քոլոզյան (Մ-16տ. հավաքական), Գրենիկ Պետրոսյան (Մ-16տ. հավաքական):




Լրահոս