
Sputnik գործակալության հետ զրույցում Ռազմա-տեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը հայտնել է, որ Ռուսաստանը ծրագրում է 2017 թվականին սպառազինությունների նոր համակարգեր մատակարարել ՀԱՊԿ երկրներին, այդ թվում՝ ուղղաթիռներ և պաշտպանական համակարգեր։
«2017 թվականին Ռուսաստանը կշարունակի պաշտպանական արդյունաբերության մատակարարումները՝ համապատասխան վերոնշյալ պայմանագրերի։ Դա նախևառաջ ներառում է ավիացիոն տեխնիկան, մասնավորապես՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահատեխնիկա»,- մանրամասնել է Շուգաևը։
Բացի այդ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի խոսքով՝ առաջիկա տարիներին ՀԱՊԿ-ը կարող է իրացնել արագ արձագանքման ուժերին անվճար զենք մատակարերելու ծրագիրը։