ՖՈՏՈ. Վարվեցողոթյան կանոններ, որոնք չիմանալն ամոթ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան վարվեցողության և էթիկայի կանոններ, որոնք չիմանալն իսկապես ամոթ է:

  • Երբեք հյուր մի եկեք առանց զանգահարելու: 

Եթե Ձեզ մոտ հյուր են եկել առանց զգուշացնելու, ապա կարող եք Ձեզ թույլ տալ լինել տնային հագուստով: Մի բրիտանացի կին ասում էր,  որ անկոչ հյուրերի գալու դեպքում նա միշտ հագնում է կոշիկ, գլխարկ և վերցնում է անձրևանոցը: Եթե մարդն իրեն հաճելի է, նա ասում է. «Օ, ինչ լավ ստացվեց, ես հենց նոր եկա»: Եթե հաճելի չէ, ապա նշում է. «Օ, ինչ վատ է, ես պետք է գնամ»:

  • Անձրևանոցը երբեք չի չորանում բաց վիճակում

Այն պետք է տեղադրել հատուկ տակդիրի մեջ կամ կախել:

  • Պայուսակը չպետք է դնել ոտքերին կամ ձեր աթոռին

Փոքր պայուսակ-կլատչը կարելի է դնել սեղանին , մեծ պայուսակը կարելի է կախել աթոռի հետևի մասին, կամ դնել գետնին: Իսկ պորտֆելը դնում են գետնին:

  • Տոպրակները Ձեզ հետ կրելն ընդունելի է միայն սուպերմարկետից վերադառնալիս

Նույնկերպ նաև բրենդային խանութների հատուկ տոպրակները չպետք է հետո կրեք:

  • Տղամարդը երբեք չի տանում կնոջ պայուսակը

Եվ կնոջ վերարկուն նա պետք է վերցնի միայն մինչև հանդերձարան տանելու համար:

  • Տնային հագուստը՝ շալվարը և սվիտերն է, որոնք հարմար են և ունեն նորմալ տեսք

Խալաթը և գիշերազգեստը նախատեսված են միայն գիշերը քնելու, իսկ առավոտյան էլ մինչև բաղնիք հասնելու համար:

  • Այն պահից, երբ երեխան հայտնվում է առանձին սենյակում, սովորեք սենյակ մտնելուց առաջ թակել դուռը

Դրանից հետո նա ևս այդպես կվարվի՝ Ձեր սենյակ մտնելուց առաջ:

  • Կինը կարող է որևէ տարածքում չհանել ձեռնոցները, բայց ոչ գլխարկը

  • Ռեստորանում վճարելու կանոններ. եթե դուք արտաբերում եք «Ես Ձեզ հրավիրում եմ» արտահայտությունը, դա նշանակում է, որ դուք եք վճարում

Եթե կինը ռեստորան է հրավիրում իր գործընկերոջը, ապա նա է հրավիրում: Կա նաև այսպիսի արտահայտություն, «Եկեք գնանք ռեստորան», այդ դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր փոխարեն և եթե տղամարդն առաջարկում է վճարել կնոջ փոխարեն, վերջինս կարող է համաձայնվել:




Լրահոս