ՖՈՏՈ. Ինչ հագնել ավելի գրավիչ և սեքսուալ լինելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ վերջերս սեքսուալ էին համարվում միայն նեղ, ընդգծող զգեստները, մինի զգեստները, ոչ բնական եղունգները: Այս ամենը հիմա համարում են վուլգար և անճաշակ: Եվ այս ամենն այն պատճառով, որ հիմա նորաձևության մեջ այլ բաներն են սեքսուալ համարվում:

AdMe.ru-ն կօգնի քայլել նորաձևությանը զուգահեռ և ունենալ սեքսուալ ու գրավիչ տեսք

Զգեստ-կոմբինիզոն

Զգեստ-Կոմբինիզոնը թույլ է տալիս ընդգծել կանացիությունը՝  կերպարին տալով գրավչություն: Ոճաբանները խորհուրդ են տալիս. այսպիսի հագուստով ռիսկ ունեք ունենալ ոչ ամբողջական հագածի տեսք, այդ պատճառով էլ այն կարող եք համադրել որևէ վերնազգեստի հետ:

Կարանդաշ-կիսաշրջազգեստներ

Այս կիսաշրջազգետները ստիպում են աղջիկներին ավելի դանդաղ և նուրբ քայլել, որն էլ էլ ավելի է ընդգծում կնոջ կազմվածքը: Սա չի կարող անտարբեր թողնել ոչ մի տղամարդու:

Կորսետ-գոտի

Կորսետ-գոտին հիանալի կերպով ընդգծում է իրանը և կազմվածքին կանացիություն է հաղորդում: Ոճաբանները խորհուրդ են տալիս.  եթե կրում եք կորսետ, ապա խուսափեք ևս մեկ սեքսուալություն հաղորդող հագուստի տեսակ կրելուց, որպեսզի խուսափեք վուլգար երևալուց:

Կազմվածքին իդեալական համապատասխանող ջինսեր

Շատ տղամարդիկ սեքսուալություն հաղորդող հագուստի մեջ առաջին հորիզոնականը տալիս են հենց ջինսերին, որոնք ընդգծում են կնոջ կազմվածքը: Ոճաբանները խորհուրդ են տալիս. քաղաքում խուսափեք ջինսերը սպորտային կոշիկի կամ այլ սպորտային իրի հետ համադրելուց:

Շրջազգեստ կամ բլուզ՝  բաց ուսերով

Բաց ուսերը չեն կարող ոչ ոքի անտարբեր թողնել: Ոճաբանները խորհուրդ են տալիս. առանց վարանելու զգեստապահարանում ներառել բաց ուսերով հագուստ:

Նախշերով զուգագուլպաներ

Նախշերով զուգագուլպաները չեն կարող չգրավել հասարակության ուշադրությունը: Մեկ խորամանկություն. ոճաբանները խորհուրդ են տալիս ընտրել զգեստի կամ կիսաշրջազգեստի գույնի զուգագուլպա, որը տեսողական կերկարացնի ոտքերը:

Մեծ չափսի ու հարմար սվիտերներ

Նույնիսկ մեծ չափսի սվիտերները կարող են ընդգծել կնոջ կազմվածքի նրբությունը: Ոճաբանները խորհուրդ են տալիս կերպարում ընդամենը մեկ մեծ չափսի իր օգտագործել:

Նեղ զգեստ

Կազմվածքն ընդգծող հագուստը միշտ էլ գրավիչ և կանացի է դարձնում կերպարը: Ոճաբանները խորհուրդ են տալիս չվախենալ գունային էքսպերիմենտներից:

Բացվածք ունեցող զգեստ

Բաց իրանով հագուստը կանացիության և սեքսուալության ևս մեկ սիմվոլ է:

Տղամարդու վերնաշապիկ

Տղամարդու վերնաշապիկով կինը երևում է ավելի էրոտիկ և նուրբ: Այդպիսի կերպարն իրոք կգրավի տղամարդկանց: Ոճաբանները խորհուրդ են տալիս չմոռանալ վառ աքսեսուարների մասին, որպեսզի ստանաք հիշվող կերպար:

Բարձրակրունկներով կոշիկներ

Ոչինչ այնքան սեքսուալ, գրավիչ և կանացի չեն երևում, որքան բարձրակրունկ կոշիկները:

Ժանյակներ

Ոճաբանները խորհուրդ են տալիս ժանյակավոր հագուստը չպահել միայն տոնական օրերի համար: Այն կարող եք համադրել նաև ամենօրյա հագուստի հետ:

Կաշվից վերարկու

Այսպիսի կինը ցանկացած տղամարդու երազանքն է:  Ոճաբանները խորհուրդ են տալիս այսպիսի վերարկու կրելիս չմոռանալ սանրվածքի և դիմահարդարման մասին:

Ջինսե սպորտային վարտիք

Այսպիսի շորտերը զգեստապահարանի ոճային և հարմար տարր են: Շորտեր հագած աղջիկների կողքով թերևս ոչ մի տղամարդ չի կարող անտարբեր անցնել: Ոճաբանները խորհուրդ են տալիս առանձնահատուկ էֆեկտ ստանալու համար դրանք համադրել ոչ սպորտային կոշիկների հետ:




Լրահոս