
Մայիսի 22-ին, ժամը 15:43-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրի մոտակայքում նկատվել է նռնակ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՔՊ գնդի ինժեներական ջոկատի հրամանատարի տեղակալը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը «F1» տեսակի 3 նռնակ է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն` մինչ սակրավորական խմբի մոտենալը: