
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը: