ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Ալեքսանյանը նվաճում է իտալական շուկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանն այսօր հյուրընկալել էր իտալական «Ապտորինո» ընկերության ներկայացուցիչ Մարիո Դելիջիին, ում հետ ընկերությունը համագործակցություն է սկսել: Ընկերությունն արդեն պատրաստել է արտադրանքի առաջին խմբաքանակը, որը կարտահանվի Իտալիա:

Նշենք, որ «Ապտորինո» ընկերությունն աշխատում է աշխարհի տարբեր երկրների հետ, իսկ սա ներկայացուցչի երրորդ այցելությունն է Հայաստան:

Իտալական ընկերության ներկայացուցիչ Մարիո Դելիջին իր խոսքում նշեց, որ առաջին անգամ Հայաստան եկել է առանց երկիրը ճանաչելու: Մարիո Դելիջիի համար անակնկալ էր այն, ինչ տեսել է այստեղ: Նրա խոսքով, ինքը շատ երկրներում է եղել, սակայն այսպիսի գործարանի ոչ մի այլ երկրում չի հանդիպել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս