10 միլիոն եվրո արժողությամբ տեսանկարահանող սարքերի ճակատագրի հետքերով. ինչ սպասել Կառավարությունից. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նախադեպային եղավ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը և կիրառումը։ «4+4+4» ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածություններից առաջնայինը, ընդդիմության պահանջով, տեսանկարահանող սարքերի ապահովումն էր։ Թե ընտրատեղամասերում գրանցված խախտումներն ինչպես արձանագրեցին այդ սարքերը, դա հարցի այլ կողմն է, խնդիրն այն է, թե 10 մլն եվրո արժեցած սարքերի հետագա ճակատագիրը ո՞րն է լինելու։

Factor.am-ի հարցին ի պատասխան, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախ հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո տեսանկարահանող սարքերը կկիրառվեն նաև Երևանի ավագանու ընտրություններում, մեր ճշտող հարցին, թե Երևանի քաղաքային ընտրություններից հետո ի՞նչ է լինելու տեսանկարահանող սարքերի հետ, նախարարը պատասխանել էր՝ կգտնեն համապատասխան կիրառություն։

Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե ի՞նչ է լինելու տեսախցիկների հետ Երևանի ավագանու ընտրություններից հետո, Կառավարության լրատվական վարչությունից բառացիորեն պատասխանել են՝ «դեռ որոշված չէ»։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս