Դավիթ Հարությունյանի նախարարի պաշտոնը լուծարվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի է ունեցել Կառավարության արտահերթ նիստ, մասնավորապես, հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթի նպատակն է ՀՀ կառավարության կառուցվածքը համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին՝ համաձայն որի նախարարների թիվը պետք է լինի տասնութը: Բացի այդ, նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու և կառավարման ձևը կիսանախագահականից խորհրդարանականի անցման գործընթացը սահուն անցկացնելու համար: Փոփոխությունների արդյունքում «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը փոխարինվում է «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով՝ համապատասխանաբար փոփոխելով նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները:

Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Դավիթ Հարությունյանը կնշանակվի ՀՀ արդարադատության նախարար:




Լրահոս