ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանանի շուկայի մենաշնորհատիրոջ օֆշորային միլիոնների ու ահռելի ունեցվածքի գաղտնիքը. խոստումներն անկատար մնացին. factor.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

factor.am-ը գրում է. «Հայաստանում տնտեսության ազատականացման մասին իշխանությունների հայտարարությունները լսելիս` մարդիկ առաջին հերթին հիշում են տասնամյակներ ի վեր հաստատված մենաշնորհները` շաքարավազի, բանանի, բենզինի և մի շարք այլ ապրանքատեսակների շուկայում: Փորձենք դիտարկել, թե անցած երկու տասնամյակում ինչպիսին են եղել Հայաստան բանանի ներմուծման ծավալներն ու գները.

1995-2017թթ. ընթացքում ՀՀ է ներմուծվել մոտ 142 միլիոն ԱՄՆ դոլարի բանան, որի ներմուծվման 22 տարվա միջին գինը 1 տոննայի համար կազմել է 910 ԱՄՆ դոլար, այսինքն` ներմուծման 1 կգ-ի գինը գրեթե միշտ ցածր է եղել 1 դոլարից: Հայաստանում ամենաշատ բանան սպառել են 2007թ.-ին` 17197 տոննա, 2012թ.-ին` 12504 տոննա և 2014թ.-ին` 12057 տոննա: Բանանի ներմուծման վրա ամենաշատ գումար ծախսվել է` 2012թ.-ին` 17 միլիոն 516 հազար դոլար, 2011թ.-ին` 15 միլիոն 479 հազար դոլար և 2010թ.-ին` 12 միլիոն 507 հազար դոլար: Մեկ տոննայի առումով ամենաթանկ ներմուծման գինը վճարվել է 2009-2012թթ. ընթացքում գրեթե 1400 դոլար: Ընդ որում, որ խիստ ուշագրավ է, ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանը ոչ միայն ներմուծել է, այլ նաև չլինելով «բանանային» երկիր՝ բանան է արտահանել. 2005թ-ին 594 տոննա, 2006թ.-ին՝ 3092 տոննա: Ընդհանուր առմամբ՝ մոտ 1 միլիոն 558 հազար դոլարի:

Վերջին 3 տարիների ընթացքում բանանի ներմուծման գինը մոտ է եղել մեկ տոննայի համար 700 ԱՄՆ դոլարին, սակայն շուկայում այն վաճառվել է շատ ավելի բարձր գներով, այսինքն` մաքսային սահմանին 70 ԱՄՆ ցենտ արժեցող բանանը սպառողին հասել է 2-ից 3 (մոտ 1000 դրամ), իսկ դեկտեմբերին 4 անգամ ավելի գնով: Պարզ հաշվարկներով անգամ կարելի է հասկանալ, որ մենաշնորհացված այս շուկայի տարողությունը 22 տարիների ընթացքում կազմել է գրեթե 500 միլիոն ԱՄՆ դոլար: Հետևաբար` պետք չէ զարմանալ բանանի շուկայի մենաշնորհատիրոջ օֆշորային միլիոններից ու ահռելի ունեցվածքից: Այսպիսի բիզնեսում անգամ բոլոր հարկերը վճարելու պարագայում` հսկայական գերշահույթները երաշխավորված են: Բանանի շուկայի ազատականացման մասին վերջին խոստումները տրվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, ով հավաստիացրեց, որ բանանի ներկրման հարցում լինելու են հավասար մրցակցային հնարավորություններ` բոլորի համար: Դրանից հետո եղան հավաստիացումներ, որ արդեն իսկ կան բանան ներկրող նոր ընկերություններ: Կարճ ժամանակ անց, սակայն, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ բանան ներմուծող նոր ընկերության սեփականատիրոջը զանգել-սպառնացել են: Մի քանի հայտարարություններից հետո` այդ գործի առնչությամբ հետագայում որևէ լուրջ բացահայտում չեղավ:

Հայաստանում բանան , ինչպեսև  այլ` մենաշնորհային ապրանքատեսակ ներմուծողներն ունեն իրենց արդեն իսկ ձևավորված բաշխման ցանցերը, որոնք ևս ծառայում են իրենց եկամուտների ձևավորմանը, հետևաբար, բաշխման ցանցեր ստեղծելու համար անհրաժեշտ կլինի միավորվել մեկ այլ մենաշնորհային համակարգի կամ ցանցի, այն է` խոշոր սուպերմարկետների հետ, որոնք աստիճանաբար կլանում են փոքր խանութներն ու կրպակները: Դա նշանակում է, որ առկա է մեկ այլ փոխկապակցված փակուղի:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս