Հայտնի են աթլետիկայի Հայաստանի առաջնության չեմպիոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-21 Արտաշատում կայացել է աթլետիկայի Հայաստանի առաջնությունը: Մրցումներն անցկացվել են կանանց եւ տղամարդկանց 35 մրցաձեւում: Առաջնությանը մասնակցել է 115 մարզիկ Երեւանից, Արմավիրից, Կապանից, Վանաձորից, Գյումրիից եւ Արցախից:

Հայաստանի չեմպիոններ են դարձել`

Կանայք. Մարիաննա Բաղյան (100 մ ), Գայանե Չիլոյան (200 մ եւ 400 մ ), Լիլիթ Հարությունյան (800 մ եւ 1500 մ ), Անգելինա Ավագյան (3000 մ ), Էլլադա Ալավերդյան (100 մ արգելավազք եւ 400 մ արգելավազք), Մարիետա Մինասյան (հեռացատկ եւ եռացատկ), Վալենտինա Լուկինա (բարձրացատկ), Հերմինե Ավետիսյան (սկավառակի նետում եւ գնդի հրում), Իրինա Պապիկյան (նիզակի նետում), Ժաննա Շահնազարյան (մուրճի նետում),

Տղամարդիկ. Արամայիս Սարգսյան (100 մ ), Տիգրան Մկրտչյան (200 մ, 400 մ եւ 800 մ ), Երվանդ Մկրտչյան (1500 մ եւ 3000 մ ), Նարեկ Ղուկասյան (400 մ արգելավազք), Գոռ Ներկարարյան (հեռացատկ), Լեւոն Աղասյան (եռացատկ), Արտյոմ Ալեքսանյան (բարձրացատկ), Մանուկ Մանուկյան (սկավառակի նետում), Ալբերտ Մարտիրոսյան (սկավառակի նետում), Մելիք Ջանոյան (նիզակի նետում):

4×100 փոխանցավազք տղամարդիկ` Երեւան ԱՕՄ

4×400 փոխանցավազք կանայք` Վանաձոր

4×400 փոխանցավազք տղամարդիկ` Գյումրու Ռոբերտ Էմմիյանի անվան ԱՕՄ




Լրահոս