Այսօր նշվում է կրիաների համաշխարհային օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ը աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Կրիայի համաշխարհային օր (World Turtle Day)՝ կենդանու, ով խորհրդանշում է իմաստնություն, հարստություն և երկարակեցություն: Այս շատ յուրօրինակ տոնը ծնվել է 2000 թվականին կրիաների փրկության ամերիկյան միության կողմից (American Tortoise Rescue). Այս կազմակերպությունը հիմնադրվել է 1990 թվականին Մալիբույում՝ քաղաքի արվարձաններում ապրող կրիաների պոպուլյացիան փրկելու նպատակով:

Տոնի նպատակն է հանրության ուշադրության գրավումը կրիաների՝ մեծ քանակությամբ վերացման խնդրին: Այս օրը կրիաների բոլոր բնակավայրերում ակցիաներ են անցկացվում, որոնք ընթացքում կամավորները փրկում են կրիաներին՝ մայրուղիներում և այս կենդանիների կյանքին սպառնացող այլ վայրերում կառուցելով հատուկ անցումներ: Ակցիայի մասնակիցները նաև պայքարում են, որպեսզի կրիաների ձվադրման վայր հանդիսացող ծովափերը ստանան օրենքով պաշտպանված տարածքների կարգավիճակ:

Մայիսի 23-ին մարդիկ նաև իրենց ճաշացանկից աշխատում են հանել կրիայի մսից պատրաստված կերակուրները, իսկ կենցաղում ձեռնպահ մնալ նրա պատյանից ստեղծված իրերի օգտագործումից (սանրեր, ակնոցներ, զարդատուփեր և այլն):




Լրահոս