Նոր կառավարության կազմն ուրվագծվում է. ինչ փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր կառավարության կազմը սկսել է ուրվագծվել: Առաջիկայում վերացվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որ ստեղծվել էր դեռ 2013թ. հունիսից՝ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք՝ Վաչե Գաբրիելյանին պաշտոնով ապահովելու համար: Հիմա այս պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, որը ենթադրվում է՝ նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար կամ միգուցե  փոխվարչապետ:

Կառավարությունն իր երեկվա արտահերթ նիստում հավանության է արժանացել «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Միաժամանակ որոշում է կայացվել մայիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու եւ ի թիվս մի շարք այլ նախագծերի՝ նաեւ այդ օրինագիծը ներկայացնելու մասին: Նախագծի հիմնավորմների մեջ նշված է, թե նոր Սահմանադրությամբ նախարարների թիվը պետք է լինի 18-ը, եւ բացի այդ՝ «նախագիծը նպատակաուղղված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու», այսինքն՝ խոսքեր, որոնք գրվել են նաեւ պաշտոնը հիմնելիս»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս