Կառավարության աշխատակազմի նոր ղեկավարի անունը հայտնի է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ կգումարվի, որը հրավիրել է կառավարությունը։ Օրակարգում կառավարության կառուցվածքային փոփոխություններն են, որոնք պետք է համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխություններին։ Նախարարների թիվը կլինի 18: Փոփոխությունների արդյունքում «կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» քաղաքական պաշտոնը կփոխարինվի «կառավարության աշխատակազմի ղեկավար» հայեցողական պաշտոնով, կփոփոխվեն նաև նրա տեղակալների պաշտոնների անվանումները: Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հեռանալով էլ, ում համար հատուկ ստեղծվել էր այդ պաշտոնը, վերանում է նման պաշտոն ունենալու անհրաժեշտությունը։

Աշխատակազմի ղեկավար կդառնա Հարությունյանի  առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, որն աշխատել է «ՀայՌուսգազարդում», եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տնօրենների խորհրդի քարտուղար, վարչության քարտուղար և համարվում է «վարչապետի մարդը»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս