«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոր ձևավորված խորհրդարանը նախորդ շաբաթ ընտրել է ԱԺ նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ: ԱԺ փոխնախագահներից ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի քվեարկության ժամանակ նրա դեմ «ներկուսակցական դիվերսիա» է կազմակերպվել:
Արդյունքում Հովհաննիսյանն ԱԺ փոխնախագահ ընտրվեց 73 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ, ևս 5 քվեաթերթիկ էլ ճանաչվել է անվավեր:
Եթե նկատի ունենաք փաստը, որ ՀՀԿ թեկնածուների դեմ քվեարկելու մասին ի սկզբանե հայտարարել էր «ԵԼՔ» դաշինքը՝ իր 9 պատգամավորներով, 22 դեմ ձայնն անհասկանալի էր (նույն «Ծառուկյան» դաշինքի քվեարկության մասնակցած բոլոր պատգամավորներին հանձնարարված էր կողմ քվեարկել Արփինե Հովհաննիսյանին):
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: