
Վեցերորդ գումարման խորհրդարանի նոր պատգամավորներից է նաև Ջեմմա Բաղդասարյանը, ով մինչ այդ երկար տարիներ զբաղեցրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը: Այս օրերին խորհրդարանի կայքում կատարվում են անհրաժեշտ փոփոխությունները և տեղադրվում են նոր պատգամավորների մասին անհրաժեշտ տվյալները:
Ջեմմա Բաղդասարյանը նրանց թվում ևս բացառություն չէ: Բայց պարզվում է, որ նա դեռևս անփոխարինելի է նախարարությունում: Պաշտոնական կայքէջում նա դեռևս ներկայացված է որպես նախարարի տեղակալ: