ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի է Արտաշատի քաղաքապետի ընտրության օրը. ովքեր են թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բանից հետո, երբ մայիսի 16-ին Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը ԱԺ պատգամավոր ընտրվելու պատճառով հրաժարական տվեց, սպասվում էր, որ մոտ ժամանակներս Արտաշատում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ: Բայց արի ու տես, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում Արտաշատում ընտրություններ չեն լինի:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ընտրական նոր օրենսգրքի կանոնակարգումներով մոտեցումներն այլ են.

«Այսինքն՝ նշանակվում է արտահերթ ընտրություն, եւ սահմանվում է հետեւյալ կանոնը, որ արտահերթ ընտրությունները անցկացվում են ԿԸՀ-ի կողմից նախապես նշանակված ՏԻՄ-երի օրերին»,- ասաց Մուկուչյանը եւ պարզաբանեց, որ առաջիկայում ՏԻՄ ընտրությունների մեկ օրը սահմանված է հունիսի 18-ին, մյուս օրը նշանակված է նոյեմբերի 5-ին. «Հիմա եթե մենք խոսում ենք հունիսի 18-ի մասին, ապա այստեղ ակնհայտ է դառնում, որ ժամկետային առումով կան գործառույթներ, որոնք սկսված են, եւ հետեւաբար անհնար կլինի այդ ժամկետում հասցնել»: Մեր ճշտող հարցին՝ դա նշանակում է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 5-ի՞ն, Մուկուչյանը պատասխանեց.«Թերեւս, այո»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հակոբյան, Հովսեփ Ենոքյան




Լրահոս