ՖՈՏՈ. Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 59-ի. ինչ վարկածներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանչեսթերում ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը, տարբեր տեղեկությունների համաձայն,  հասել է 59-ի:  Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարել է, որ մարզադաշտում համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 22 մարդ է զոհվել:

«Այս պահին ենթադրում ենք, որ հարձակումը մեկ մարդ է իրականացրել»,- մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Իեն Հոփքինսը: Կարող եմ հաստատել, որ հարձակվողը մարզադաշտում մահացել է»,- ասել է նա:

Ականատեսների վկայությամբ՝ «Մանչեսթեր արենա»-ում պայթյունը որոտացել է, երբ Արիանա Գրանդեն ավարտել է համերգային ծրագիրն ու մարդիկ սկսել են հեռանալ:




Լրահոս