Դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի ահաբեկչության ժամանակ հայեր տուժե՞լ են, թե՞ ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած Հայաստանի քաղաքացիների առկայությունը։ Այդ մասին Twitter-ում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ  Մանչեսթերում ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների թիվը հասել է 59-ի: Զոհերի թիվը 22-ն է: Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Ամբեր Ռադը պայթյունը «բարբարոսական ակտ» է կոչել:

Կատարվածի հիմնական վարկածն ահաբեկչությունն է:




Լրահոս