
Մանչեսթրի մարզադաշում ելույթ ունեցած ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն ցավակցություն է հայտնել տուժածներին: Ինչպես հայտնի է՝ հենց նրա համերգից հետո է մարզադաշտում ահաբեկչություն եղել: Նա այս առնչությամբ գրառում է կատարել Twitter-ում:
«Ընկճված եմ: Սրտանց ցավում եմ: Բառեր չեմ գտնում»,-գրել է Գրանդեն: CNN-ը հայտնում է, որ Գրանդեն պայթյունից չի տուժել:
Հիշեցնենք, որ Մանչեսթրի մարզադաշտում պայթյունից հետո հոսպիտալացվել է 59 մարդ: Զոհվածների թիվը 22 է, նրանց թվում կան երեխաներ: