ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Պրահայում

Պրահայի կենտոնում արդեն 19-րդ անգամ երթ է անցկացվում` հօգուտ մարիխուաննայի օրինականացման: ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ` երթին մասնակցել է մոտ 5 հազար մարդ: Երթի կազմակերպիչների տվյալներով` նրանք պայքարում են կանեփի աճեցման օրինականացման եւ դրանից պատրաստվող դեղամիջոցների բժշկական նպատակով օգտագործման համար: Երթի մասնակիցները ընթացքում մարիխուաննա էին ծխում, իսկ նրանց ուղեկցող ոստիկաններն անգամ չէին փորձում խոչընդոտել: Նրանք հանգիստ ուղեկցում էին ակցիայի մասնակիցներին:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ունեմ 2-րդ կարգի հաշմանդամություն: Շուտով տղաս պետք է զորակոչվի հայկական բանակ: Խնդրում եմ ասեք` իմ հաշմանդամ լինելու հանգամանքը կարո՞ղ է որեւէ արտոնությունից օգտվելու հնարավորություն տալ: Խնդրում եմ ասեք` մենք ի՞նչ արտոնություն կարող ենք ունենալ:

Անուշիկ Հայրապետյան (52 տարեկան, 2-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հայրապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում եմ, որ զորակոչի ենթակա անձի ծնողի կողմից հաշմանդամություն ունենալու դեպքում զորակոչիկին օրենքով նախատեսված արտոնությունները (ընտանեկան պայմաններից ելնելով` տարկետում կամ բնակության վայրին մոտ ծառայության նշանակվելու) սահմանված են «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասում եւ 13-րդ հոդվածում:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող է ներկայացվել դիմումատուի ընտանեկան վիճակը հստակեցնելու դեպքում:

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար, ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով` տարկետում տրվում է այն քաղաքացուն, ով ունի.
1) 65 տարին լրացած կամ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված ծնողներ կամ միայնակ ծնող, եթե ծնողները կամ միայնակ ծնողը`
ա. չունեն այլ զավակ, կամ
բ. ունեն այլ զավակ, ով անչափահաս է, կամ ունի հաշմանդամության խումբ, կամ դատարանի վճռով ճանաչված է անգործունակ, կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ.
2) առանց մոր մեծացող երեխա.
3) երկու եւ ավելի երեխա.
4) առաջին խմբի հաշմանդամություն ունեցող կամ երկրորդ խմբի հաշմանդամություն (որը սահմանվել է ինքնասպասարկման ապահովման ունակության երկրորդ աստիճանի կենսագործունեության սահմանափակման հիմքով) ունեցող կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված կին:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ մանրամասն ներկայացնել, թե ի՞նչ կարգով է վճարվում ալիմենտը: Ես ամուսնալուծված եմ եւ օրենքների մեջ խճճվել եմ:

Սուսաննա Գեւորգյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընդհանուր կարգով երեխայի համար ալիմենտը վճարվում է մինչ նրա չափահաս դառնալը, բացառություն է ուսումը շարունակող չափահաս երեխայի համար վճարվող ալիմենտը, ինչի համար եւս անհրաժեշտ է հայցով դատարան ներկայանալ: Ալիմենտի չափը մեկ երեխայի համար կարող է կազմել աշխատավարձի մեկ քառորդը, երկու երեխայի համար` մեկ երրորդը, երեք եւ ավելի երեխայի համար` եկամուտի կեսը: Ալիմենտային պարտավորություններ ունեցող կողմերը կարող են արտադատական կարգով համաձայնագիր կնքել ալիմենտների վճարման, դրանց չափի, վճարման կարգի եւ այլնի մասին:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնեում ենք, որ ալիմենտի բռնագանձումն իրականացվում է դատարանի վճռի հիման վրա եւ կարող է գանձվել կայուն դրամական միջոցների կամ բոլոր տեսակի եկամուտներից ստացված մասի տեսքով:




Լրահոս