Ինչի հետևանքով է մահացել երկու տարեկան երեխան. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երեք շաբաթ առաջ Գյումրու «Ավստրիական» բժշկական կենտրոնից 2 տարեկան երեխա է տեղափոխվել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց բժշկական կենտրոնի տնօրեն Նինա Արիկյանցը:

ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ Երևան տեղափոխված երեխան ի ծնե սրտի արատ է ունեցել և «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել ծանր վիճակում:  Մահացել է ԲԿ տեղափոխվելուց մոտ 15 րոպե անց: Սակայն երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն և կատարվում  է քննություն:

Հավելենք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների, երեխան 10 օր եղել է Գյումրու բժշկական կենտրոնում, որից հետո նոր տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն




Լրահոս