
Հայաստանում կեղծ փողերի շրջանառության մասին ահազանգերը շարունակվում են: Դեռևս մայիսի 16-ին ՀՀ Ոստիկանությունն ահազանգերի հիման վրա տեսանյութ էր հրապարակել՝ իրազեկելով քաղաքացիներին հնարավոր վտանգի մասին:
Սակայն կեղծ թղթադրամների մասին ահազանգերը դեռ չեն դադարում: Այս անգամ ահազանգը տաքսու վարորդներից է, ովքեր նշում են, թե ուղևորներն ասում են, որ մանր չկա, ռուբլի են տալիս, որն էլ հետո պարզվում է, թե կեղծ է: