ՖՈՏՈ. Որ աշխատասենյակն ում բաժին հասավ. ԱԺ-ում «սենյակակռիվն» ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեցերորդ գումարման  խորհրդարանի առաջին նիստը դեռ տեղի չունեցած նորընտիր պատգամավորները սկսել էին աշխատասենյակներ ընտրելու աշխատանքները: Սակայն առաջին նիստի երեք օրերը նորընտիր պատգամավորներից շատերն այդպես էլ սենյակներ չունեին և ստիպված էին հյուրընկալվել գործընկերների մոտ կամ բավարարվել ԱԺ միջանցնքներում շրջելով:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի  նշանակումից հետո այդ հարցը կարգավորվել է: Այժմ բոլորն ունեն իրենց աշխատասենյակները:

Հրայր Թովմասյանը տեղափոխվել է Հովհաննես Սահակյանի աշխատասենյակ, քանի որ այժմ նա ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահն է: Նրա նախկին աշխատասենյակը զբաղեցնելու է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանին էլ հատկացվել է փակված հանձնաժողովներից մեկի նախագահի աշխատասենյակը:

ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Կարապողոսյանի աշխատասենյակը երկրորդ հարկում է և որքան էլ զարմանալի է ՀՅԴ խմբակցության կողքին:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն առաջիններից էր, ով նոր աշխատասենյակ ունեցավ: Այս սենյակը նախկինում զբաղեցնում էր Առաքել Մովսիսյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանի աշխատասենյակը ևս փոխվել է: Նա նոր մասնաշենքից տեղափոխվել է հին մասնաշենք  և հանգրվանել է ՀՎԿ-ական Հեղինե Բիշարյանի աշխատասենյակում: Հիշեցնենք, որ նրա նախկին սենյակը գտնվում էր նոր մասնաշենքի առաջին հարկում:

Իսկ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը կրկին հին մասնաշենքում է հանգրվանել և ոչ ավել ոչ պակաս գեներալ-պատգամավորներ Սեյրան Սարոյանի և Մանվել Գրիգորյանի հարևանությամբ:

Իսկ ահա ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակայնը տեղափոխվել է նոր մասնաշենք:




Լրահոս