ԻՊ­-ն տեղափոխել Է շտաբը իրաքյան զորքերի կողմից գրեթե ազատագրված Մոսուլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն իրաքյան բանակի եւ ժողովրդական աշխարհազորի ճնշման ներքո խմբավորման շտաբը միլիոնանոց Մոսուլ քաղաքից տեղափոխել են 170 կիլոմետր դեպի հարավ ընկած Էլ­ Հավիջայի նահանգ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Քիրկուկի նահանգի անվտանգության ուժերի մի աղբյուր: Քիրկուկի նահանգի արեւմուտքում գտնվող Էլ­Հավիջա քաղաքն ԻՊ­ի ձեռքում Է մնում 2014 թվականից: Նախքան զինյալների կողմից քաղաքի գրավումը դրա բնակչությունը հասնում Էր շուրջ կես միլիոնի:

«ԻՊ­ի բոլոր առաջնորդները Մոսուլից տեղափոխվել են Էլ­Հավիջայի նահանգ, որը գտնվում Է Քիրկուկից 55 կիլոմետր դեպի արեւմուտք: Շտաբն այնտեղ Է տեղափոխվել՝ նկատի առնելով Մոսուլի հին քաղաքում խմբավորման մոտալուտ կործանումը»,­հայտարարել Է աղբյուրը: Մոսուլում ԻՊ­ի դեմ իրաքցի զինվորականների գործողությունը՝ ԱՄՆ­ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ, ընթանում Է 2016 թվականի հոկտեմբերից: Մայիսի 16­ին կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել Է, որ Մոսուլում ԻՊ­ի հսկողության ներքո մնում Է միայն 12 քառակուսի կիլոմետր: Քիրկուկի նահանգի նահանգապետ Նաջմադին Քարիմն ավելի վաղ հայտարարել Է, որ Հավիջա քաղաքում ԻՊ­ի դեմ գործողությունը կսկսվի միայն ահաբեկիչներից Մոսուլի եւ Հորդանանի ու Սիրիայի հետ սահմանին գտնվող Անբարի նահանգի տարածքների լիակատար ազատագրումից հետո:




Լրահոս