Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Տուլայի Գրան Պրիի լավագույն տասնյակում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Տուլայում մասնակցել է «Գրան Պրի» մրցաշարի: Ստեփանյանը խմբակային վազքում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ սկրեչում` 8-րդը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին փոխանցեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը.

«Հեծանվահրապարակում սա Էդգարի առաջին միջազգային մրցաշարն էր: Նա լավ հանդես եկավ եւ երկու մրցաձեւերից UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ցուցակի համար կարեւոր վարկանիշային միավորներ վաստակեց»,- նշեց Արմեն Գյոզալյանը:

Մայիսի 24-ին Էդգար Ստեփանյանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին:

Լուսանկարը` Էդգար Ստեփանյանի անձնական արխիվից




Լրահոս