ՖՈՏՈ. Ինչի մասին է «բարձրաձայնում» լվացքի մեքենան. ինչ են նշանակում հայտնված կոդերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամանակակից լվացքի մեքենաներն իսկական օգնություն են յուրաքանչյուր տնային տնտեսուհու համար: Տեխնիկայի այս տեսակն օգնում է նրանց ազատվել չորացնելու, ձեռքով լվանալու, իսկ ժամանակ առ ժամանակ էլ արդուկելու գլխացավանքից: Լվացքի մեքենաներն ունեն բազմաթիվ ֆունկցիաներ: Երբեմն դրանց էկրանին հայտնվում են տառեր, որոնք ազդարարում են այս կամ այն խնդրի մասին: Փորձենք հասկանալ, թե տառերի որ համադրությունն ինչի մասին է հայտնում:

LG

  1. PE — ջրի փոխանցման հետ կապված խնդիրներ
  2. FE — ջրի բաքը լցվել է
  3. dЕ —խնդիրներ դռան փակվելու հետ կապված
  4. IE — ջրի հավաքման հետ կապված խնդիրներ
  5. OE — պետք է ստուգել խողովակների և ֆիլտրի վիճակը
  6. UE — բալանսավորման խախտում
  7. tE — ջերմաստիճանային ռեժիմը չի պահպանում
  8. LE — արգելափակման մեխանիզմի աշխատանքի խափանում
  9. CE — լվացքի մեքենան ահազանգում է գերծանրաբեռնվածության մասին
  10. E3 —համակարգը չի կարողանում որոշել բեռի քանակը
  11. AE — մեխանիկական աշխատանքի խափանում
  12. E1 — ջրի արտահոսք
  13. SE — համակարգը շարժիչի աշխատանքում թերություններ է նկատել

SAMSUNG

Е1 — ջրի հավաքման հետ կապված սխալներ
Е2 — ջրի հեռացման ժամանակահատվածի հետ կապված սխալներ
Е3 — ջրի հավաքման ընթացքում մաքսիմալ չափը գերազանցվել է
Е4 — լվացման ենթակա հագուստի քանակը գերազանցում է նախատեսվածը
Е5, Е6 — ջրի տաքացման հետ կապված խնդիրներ
Е7 — ջրի ցուցիչի աշխատանքի սխալներ
Е8 — ջերմաստիճանի ռեժիմը չի պահպանվում
Е9 — լվացքի մեքենան հայտնում է ջրի արտահոսքի մասին




Լրահոս