
Universal հոլիվուդյան կինոստուդիան պաշտոնապես ներկայացրել Է իր կինոաշխարհը: Այդ մասին ընկերության ներակայացուցիչները մայիսի 22-ին գրել են Twitter-ում:
Կինոաշխարհը ստացել Է Dark Universe («Մութ աշխարհ») անվանումը: Marvel ստուդիաների համանման աշխարհի օրինակով «Մութ աշխարհ» ֆիլմերի սյուժեները միահյուսվելու են, իսկ հերոսները մի կինոնկարից անցնելու են մյուսը:
Կինոաշխարհի առաջին կինոնկարը կդառնա «Մումիա»-ն, որը Էկրան կբարձրանա հունիսի 9-ին: Մինչեւ 2019 թվականն աշխարհը կընդլայնվի մինչեւ երկու ֆիլմ. դրա մեջ կմտնի նաեւ «Ֆրանկենշտեյնի հարսնացուն» ժապավենը:
Welcome to a new world of gods and monsters. #DarkUniverse https://t.co/yMPyGVMcvH pic.twitter.com/Yg1KAxg4WX
— #DarkUniverse (@darkuniverse) 22 мая 2017 г.