2017 թվականի ապրիլի 16-ին հատուկ քննչական ծառայությունը ավարտեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով 14 մեղադրյալների մասով նախաքննությունը եւ այն ուղարկեց դատարան: Իսկ ահա 18 մեղադրյալների մասով նախաքննությունը ավարտվել է, եւ հարուցված քրեական գործը ուղարկվել է կողմերին՝ ծանոթանալու համար:
Սակայն աղմկահարույց այս գործով մի շարք հարցեր մնում են օդից կախված: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելուց եւ ինքնակամ հանձնվելուց հետո հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հայտնեց, որ ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված է եղել բանկոմատ, որտեղից հափշտակվել է 14 մլն դրամ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթև Հարությունյան, Հովսեփ Ենոքյան