Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճի ծավալները սկսել են դանդաղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճի ծավալները սկսել են դանդաղել: Օրերս ԱՎԾ-ն հրապարակեց այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին տվյալները, ըստ որի՝ արդյունաբերությունն աճել էր 12.9 տոկոսով: Միայն թե այդ աճը եղել է մինչեւ ապրիլ ամիսը, որից հետո իրավիճակը կտրուկ նվազել է: Ըստ ԱՎԾ-ի՝ արդյունաբերական արտադրանքի ծավալներն ապրիլին, մարտի համեմատ, պակասել են 7 տոկոսով: Մեկ հետաքրքիր փաստ եւս. սկսել են նվազել նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները. փետրվարի համեմատ մարտին այն պակասել էր 3.6 տոկոսով, իսկ ապրիլին, մարտի համեմատ, 11.4 տոկոսով: Մինչդեռ ձմռան ամիսներին այս ոլորտում աննախադեպ աճ էր գրանցվել: Պատճառը պարզ էր. հիմնական օգտագործողները եղել են ոչ թե արդյունաբերական ձեռնարկությունները, այլ բնակիչները. սարսափելի ցուրտ ձմեռ էր, որի պարագայում մարդիկ ստիպված էին տաքանալու համար ավելի շատ էլեկտրաէներգիա օգտագործել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս