Մենք մանդատները իշխանությունից չենք վերցրել, որ բոյկոտենք. Սասուն Միքայելյան. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հենց առաջին նիստին «Ելք» դաշինքը բոյկոտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի ելույթները։ «Առավոտ»-ը «Ելքի» պատգամավոր Սասուն Միքայելյանին հարցրել է՝ ձեր բոյկոտի իմաստը ո՞րն էր, մարդիկ ասում են՝ ձևական բան էր, մանդատները վերցրել եք, էլ բոյկոտելը ո՞րն է։

Նա պատասխանել է. «Մեր մանդատները իշխանությունը չի տվել, մենք մանդատները իշխանությունից չենք վերցրել, որ հիմա էլ մանդատ բոյկոտենք։ Այն մարդիկ, ովքեր մեզ ձայն են տվել, մենք մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել ենք, որ կպահպանենք ամեն մի ձայնը, որ մարդկանց տված ձայների տոկոսի չափով կպաշտպանենք ժողովրդի իրավունքները»:




Լրահոս