«Իգլայի» աղմկոտ գործով շուրջ 3 ամիս կալանքի տակ գտնվող ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է նրա պաշտպան Ավետս Քալաշյանը:
Պաշտպանը հայտնել է, որ Վերաքննիչ դատարանից պահանջում են ազատ արձակել Բաբայանին: Ի պատասխան թերթի հարցին, նա ասել է, որ այս պահին քրեական գործի վերաբերյալ նոր մանրամասներ չկան: Հարցին, թե ինչպես է իրեն զգում Բաբայանը, պաշտպանը պատասխանել է, որ նրա վիճակը նորմալ է: