ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը՝ վաղը. ի՞նչ հարցեր կքննարկվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Չնայած նիստի օրակարգը ձևավորվում է հենց տեղում, սակայն չի բացառվում, որ վաղվա նիստի օրակարգային հիմնական թեման լինեն կառավարության նոր կազմի ձևավորման հետ կապված հարցեր: Այժմ բացի վարչապետից, կառավարության մյուս անդամները պաշտոնակատարներ են և միայն բոլորի նշանակումից հետո նրանք կարող են իրենց ծրագիրը ներկայացնել խորհրդարանին:

Ինչպես հայտնի է՝ մայիսի 30-ին տեղի է ունենալու Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգի գլխավոր հարցերից մեկը կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցն է լինելու: Ըստ այդ փոփոխությունների` նախարարների թիվը 19-ից կդառնա 18, կրճատվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, որն այժմ զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը: Տարբեր տեղեկությունների համաձայն` վերջինս նշանակվելու է արդարադատության նախարարի պաշտոնում:




Լրահոս