
Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման աշխատակիցները Սթանսթեդ օդանավակայանում 37-ամյա մի տղամարդու են ձերբակալել՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման կասկածանքով:
Տեղեկությունների համաձայն, մայիսի 23-ի երեկոյան տղամարդը պատրաստվում էր նստել Թուրքիա մեկնող ինքնաթիռը: Հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունը կապված է Սիրիա նրա հնարավոր ուղևորության հետ:
Տղամարդուն տեղափոխել են Լոնդոնի հարավում գտնվող ոստկանական տեղամաս: Ներկայում ոստիկանության սպաները երկու հասցեներով խուզարկություններ են անցկացնում Լոնդոնի հյուսիսայի մասում: