
Տեղի է ունեցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցը խորհրդի նոր անդամների նշանակումն էր:
Հաստատվել է վերջնական կազմը `խորհրդի 10 անդամներով: Նիստը նախագահում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խորհրդի նորանշանակ անդամներին ներկայացրել է 2016 թվականի գործունեության արդյունքները, գրանցած հաջողությունները:
Քննարկվել են նաև 2017 թվականի ծրագրերը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ուղղությունները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն