Կառավարությունը լիցենզիա կտա լուծարման փուլում գտնվող ընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը «Ռուսալ Արմենալ» փակ բաժնետիրական ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման լիցենզիա է տալու: Նշենք նաեւ, որ որոշ ժամանակ առաջ գործադիրը որոշում է կայացրել նաեւ այս ընկերությանը հարկային արտոնություն տրամադրել՝ ներդրումային ծրագրի շրջանակում երեք տարով հետաձգելով ընկերության կողմից ԱԱՀ-ի վճարման ժամկետը:

Քանի որ մեր երկրում մշտապես նման արտոնություններից օգտվում են բարձրաստիճան պաշտոնյաներին կամ նրանց հարազատներին պատկանող ընկերությունները, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ում է պատկանում այս ընկերությունը, որ միշտ կարողանում է օգտվել արտոնություններից: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ այս ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ, այսինքն՝ լիցենզիա ստանալ պատրաստվող ընկերությունը լուծարման փուլում է գտնվում: Ստացվում է՝ գործադիրը ոչ միշտ է ուսումնասիրում այն կազմակերպություններին, որոնց որոշում է լիցենզիա տրամադրել:




Լրահոս