Ինչպիսին է լինելու Կառավարության ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Կառավարության ծրագրից: Նրա խոսքով, այս անգամ կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու և ավելի համարձակ թիրախներ են դրվելու:

Մինասյանի փոխանցմամբ` ծրագրի հիմնական ուղղվածության և թիրախների համար հիմք է դառնալու Սերժ Սարգսյանի՝  Ազգային ժողովում հնչեցրած ուղերձը:

«Այն հիմնական խնդիրները, որ այս կառավարությունը դրել էր նախորդ ժամանակահատվածում, դրանց միջանկյալ արդյունքների ամփոփում կլինի, ապա դրանից հետո կարելի է խոսել մարտահրավերների և նոր նախաձեռնությունների մասին»,- հավելեց նա:

Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ եթե բարեփոխումները շարունակվեն և ավելի խորքային լինեն, ապա հասարակությունն այդ արդյունքները կզգա իր մաշկի վրա և ինչ-որ չափով կդառնա դրանց մասնակիցը:




Լրահոս