Մեզանից շատերը գիտեն, որ ձուկը ոչ միայն համեղ է, այլ նաև օգտակար: Սակայն կան նաև ձկների այնպիսի տեսակներ, որոնց ուտելը կարող է վնաս հասցնել առողջությանը:
Սոմ
Խորհորդ չի տրվում օգտագործել: Երբեման այս ձկներին հորմոններով են կերակրում: Ուտելու համար վտանգավոր չեն այն սոմերը, որոնք մեծանում են ազատության մեջ:
Թյունիկ
Ուտելու նորման այս ձկնատեսակի դեպքում մեծահասակների մոտ 200գ., երեխաների` 100գ: Այն իր մեջ սնդիկ է պարունակում և կուտակվելով օրգանիզմում բազում հիվանդություններ է առաջացնում:
Թուննա
Ուտելու նորման մեծահասակների մոտ ամիսը 100 գ, իսկ երեխաներին խորհուրդ չի տրվում: Այս տեսակի մեջ նույնպես սնդիկ կա, հատկապես կապույտ տեսակի մեջ:
Տիլապիա
Սրտի հիվանդությունների դեպքում այս ձուկը խորհուրդ չի տրվում: Օգտակար թթուներ այն քիչ է պարունակում, իսկ վտագավորները շատ են: Այս ձկնատեսակի ավելորդ օգտագործումը բարձրացնում է խոլեստերինը, օրգանիզմն էլ դարձնում է ավելի զգայուն:
Ուգոր
Ամսական նորման մեծահասակների դեպքում 300 գ. է, իսկ երեխաների դեպքում 200գ.: Ճարպային հյուսվածքների բարձր պարունակության պատճառով ուգորը հեշտությամբ ներծծում է ջրի թափոնները, ինչն էլ վտանգավոր է դարձնում դրա օգտագործումը:
Պանգասիուս
Խորհուրդ չի տրվում ընդհանրապես: Այս ձկնատեսակը հիմնականում բազմացնում են Վիետնամում` Մեկոնգ գետում: Այս գետը ամենաաղտոտված գետերից է համարվում:
Կաֆելնիկ
Ուտելու համար տղամարդկան խորհուրդ է տրվում ամսվա մեջ 100 գրամ օգտագործել, իսկ կանանց և երեխաներին խորհուրդ չի տրվում: Մեծ է ռիսկը սննդային թունավորման:
Ծովային օկուն
Ուտելու նորման այս ձկնատեսակի դեպքում մեծահասակների մոտ 200գ., երեխաների` 100գ: Այս ձկնատեսակը բավական մեծ քանակությամբ սնդիկ է պարունակում:
Յուղային ձուկ
Եթե խնդիր ունեք թունավորումների, խորհուրդ չի տրվում: Այս ձկան մեջ գոյություն ունի այնպիսի նյութ, որը մարդու օրգանիզմի հետ համատեղելի չէ: Այն մեծ վտանգ չի պարունակում, սակայն կարող է արագ թունավորման հանգեցնել, եթե ունեք այդպիսի խնդիր: Խորհուրդ է տրվում այս ձկներին տապակել:
Մի քանի տեղեկություն ձկների մասին
Թարմ ձկան աչքերը շատ պարզ են, թեփուկները փայլում են, իսկ հին ձկան պոչը փափուկ է:
Ակվարիումից ձուկ գնելու դեպքում համոզվեք, որ այնտեղի ջուրը մաքուր է: Գնեք այն ձկները, որոնք լողում են խորքում:
Գնելով ձկան փափուկ միսը, ուշադրություն դարձրեք, որ մսի վրա լինի սպիտակ գծեր: