Պետք է ունենալ միջազգային կարգի ավելի շատ լիցենզավորված մրցավարներ. Հրաչյա Ռոստոմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ըմբշամարտի միջազգային կարգի հայ մրցավարների հետ և քննարկել նրանց հետագա աշխատանքային ծրագրերը:

«Անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ, ապահովել հնարավորինս մեծ թվով հայ մրցավարների մասնակցությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերին, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, ինչու ոչ՝ նաև օլիմպիական խաղերին»,­- ասել է Ռոստոմյանը:

Նրա խոսքերով՝ հայ մրցավարների ներկայությունը միջազգային մրցահարթակներում հնարավորություն կտա բացառելու մարզական կողմնակալ վերաբերմունքը մեր երկիրը ներկայացնող մարզիկների նկատմամբ և կողմնակալ որոշումները:

«Հենց այդ նպատակով պետք է ունենալ միջազգային կարգի ավելի շատ լիցենզավորված մրցավարներ: Վստահ եմ՝ ակտիվ համագործակցությունը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հետ այս ուղղությամբ տալու է իր դրական արդյունքը»,­- նշել է նախարարի պաշտոնակատարը:




Լրահոս