Մեսսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Գերագույն դատարանը «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի գործով վճիռ է կայացրել:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը և նրա հայրը դատարանի առջև էին կանգնել 2016 թվականի հունիսին 2007-ից 2009 թվականների ընթացքում 4.1 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեղադրանքով:

«Football Espana»-ն հաղորդում է, որ արգենտինացին 21 ամսվա ազատազրկման է դատապարտվել, բայց պատիժը չի կրի անազատության մեջ:

Իսպանիայում դատավճիռը, որը չի ներառում 2 տարվա ազատազրկում, թույլ է տալիս անազատության մեջ չգտնվել:




Լրահոս