Այսօր տեղի ունեցավ Յունիբանկի «Privé» մասնաճյուղի նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը: Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին բանկն այսուհետ կընդունի ավելի հարմարավետ, ընդարձակ և ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց գրասենյակում: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք:
Unibank Privé-ն իր յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերում է անհատական մոտեցում և առաջարկում բացառիկ ֆինանսական լուծումներ: Ներդնելով 20 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ` հաճախորդները դառնում են Unibank Privé-ի անդամ և հնարավորություն ստանում օգտվել բանկային ծառայությունների լայն շրջանակից: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է:
Unibank Privé-ի hաճախորդներին բանկն առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր, որոնք ընձեռում են շուրջօրյա անհատական սպասարկման հնարավորություն, բժշկական և իրավաբանական աջակցություն: Հաճախորդները կարող են օգտվել նաև Priority Pass քարտից և մուտքի իրավունք ստանալ 120 երկրների օդանավակայանների 900 VIP-սրահներ` անկախ իրենց ավիատոմսի և ավիաընկերության կարգից:
Unibank Privé-ի հաճախորդները կարող են նաև բացել մինչև 60 օր արտոնյալ ժամկետով վարկային գիծ, օգտվել կոնսյերժ ծառայություններից: