Ուշադիր նայեք Ձեր մատներին: Ինչ եք տեսնում: Իսկ ահա մասնագետները շատ բան են տեսնում և այդ խորհուրդներով կիսվում են Ձեզ հետ:
Մեծ մատ կամ բութ
Մեծ մատը ձեր բոլոր որոշումների կրողն է: Այն պատասխանատու է գլխացավերի համար: Այդ պատճառով, եթե դուք հոգնած եք, ագրեսիվ, նյարդային, ապա սեղմեք ձեր այդ մատը, բայց ոչ շատ ուժեղ: Այդպես պահեք 5 րոպե: Ըստ մասնագետների` դա կօգնի ազատվել գլխացավից:
Ցուցամատ
Այս մատը վերահսկում է մկանային ցավերը, ինչպես նաև հիասթափության, վախի և շփոթության զգացմունքները: Նման դեպքերում մյուս ձեռքով 5 րոպե սեղմեք ցուցամատը:
Միջնամատ
Միջնամատը կարող եք սեղմած պահել այն ժամանակ, երբ ձեզ շատ հոգնած եք զգում` ավելի քան սովորական օրերին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման վարժությունները իջեցնում են արյան ճնշումը և հանգստացնում են:
Մատնեմատ
Բացասական հույզերը և տխրությունը կարող եք հաղթահարել մատնեմատի օգնությամբ: Ոչ շատ ուժեղ սեղմեք այն 5 րոպե: Մի մոռացեք հանգստոթյուն պահպանել և հետևել շնչառությանը:
Ճկույթ
Ճկույթը պատասխանատու է ինքնագնահատականի, սթրեսի, նյարդային համակարգի համար: Եթե Դուք ցանկություն ունեք բարելավվել Ձեր ինքագնահատականը, ապա 5 րոպեանոց ճկույթի մերսումը հենց Ձեզ համար է: Զուգահեռաբար վատ մտքերը վանեք Ձեզնից:
Ափ
Մյուս ձեռքով սեղմեք ձեր ափը` շրջանակային շարժումներով մերսելով այն: Այնուհետև 3 անգամ շնչեք և արտաշնչեք: Ըս մասնագետների, ափը մարդու զգացմունքների կենտրոնն է:
Միմյանց հպեք ափերը
Այս ժեստը հաճախ օգտագործվում է մեդիտացիաների ժամանակ: Այն օգնում է կենտրոնանալ, մտքերն ու զգացմունքներն իմի բերել: