Գաղտնիք չէ, որ կյանքը հեշտացնելու համար բազմաթիվ խորամանկություններ կան: Նման խորհուրդներ շատ կարող ենք գտնել: Ներկայացնում ենք նախորդ դարում տպագրված խորհուրդներ, որոնք իրատեսական են նաև այժմ:
Ինչպես հայտնաբերել գազի արտահոսքի վայրը
Գազի արտահոսքը մահացու վտանգավոր է, այդ պատճառով էլ կարևոր է ժամանակին այն նկատել և չեզոքացնել: Եթե զգացել եք հոտը, ապա գազի խողովակի վրա օճառի լուծույթ քսեք: Արտահոսքի վայրը միանգամից կմատնի իրեն, քանի որ այդ վայրում մեծ քանակությամբ պղպջակներ կգոյանան:
Լաթի կտորով շատ ավելի հեշտ է հավաքել ապակու մնացորդները
Նույնիսկ փոշեկուլը կարող է հատակին մնացորդներ թողնել, որոնք կարող են վնասել մարդկանց: Ավելի արդյունավետ է հատակը մաքրել լաթի կտորով, որը հետո կարող եք դեն նետել:
Ավազը ծաղկամանին ավելի դիմացկունություն կհաղորդի
Ոչ բոլոր ծաղկամաններն են արտադրվում նրա համար, որպեսզի դրա մեջ ծաղիկներ դրվեն: Շատ այդպիսի ծաղկամաններ դառնում են գեղեցիկ, սակայն նուրբ և շուտ կոտրվող աքսեսուար: Դիմացկությունուն հաղորդելու համար կարող եք ավազ լցնել :
Ինչպես հեշտությամբ հանել փուշը
Կա ավելի գործող մեթոդ փշի դուրս հանելու համար, քան ասեղը կամ ունելին: Ապակե տարայի մեջ եռացող ջուր լցրեք և դրեք անհրաժեշտ հատվածին: Աստիճանաբար մաշկը կհանգստանա և փուշն էլ դուրս կգա:
Արագ սառեցնել գինին առանց սառնարանի
Ուղղակի շիշը փաթաթեք սրբիչի մեջ և դրեք սառը ջրով լցված տարայի մեջ: Ցանկալի է, որպեսզի այդ ընթացքում ծորակից ջուրն անդադար հոսի շշի վրա: Այդպես հեղուկն ավելի շուտ կսառչի, քան սառնարանում:
Ինչպես բարակ կտրատել հացը
Թարմ հացն ունի մեկ թերություն. այն դժվար է գեղեցիկ կտրատել: Կօգնի տաքությունը, որի կողքին կարող եք դնել հացը, և այն կտրատելն ավելի հեշտ կդառնա:
Ինչպես հանել երկար մեխերը
Նրանք, ովքեր փորձել են հանել երկար մեխերը, գիտեն, որ դա հեշտ չէ անել: Ավելի հեշտ կլինի եթե մեխի հետևում փայտե մի փոքր կտոր դնեք:
Ինչպես կարագը տարբերել մարգարինից
Կարագը մարգարինից տարբերելը գործնականում անհնար է: Սակայն դա կարելի է անել հոտի օգնությամբ: Դրա համար մի փոքր կտոր դրեք թղթի վրա և վառեք այն: Կարագի վառվելու հոտը քաղցր և հաճելի է, իսկ մարգարինինը՝ հակառակը: