
Շիրակի մարզում օպտիմալացման ծրագիրը կտարածվի միայն քաղաքային բնակավայրերի դպրոցների վրա: Ուսումնասիրություններ Գյումրու, Արթիկի և Մարալիկի ուսումնական հաստատություններում արդեն կատարվում են: Կմիավորվեն այն դպրոցները, որոնք ունեն 300-ից քիչ աշակերտ:
Հաշվի են առնվելու նաև շենքային պայմանները, դպրոցի գտնվելու վայրը և մի շարք այլ հանգամանքեր: Թե որ դպրոցը որին կմիանա, հստակ որոշում դեռ չկա. հարցը քննարկման փուլում է:
Մանրամասները` «Ցայգ» ՀԸ-ի տեսանյութում