Կարեն Բոթոյանն այսօր կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ. որոշումը կկայացվի ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Չնայած Գեղարքունիքի մարզպետ նշանակելու մասին հարցը նախապես չեն ընդգրկել կառավարության նիստի օրակարգում, բայց ըստ մեր աղբյուրների՝ այն վերջին պահին կավելացնեն: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների ժամանակ Բոթոյանը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել էր Գեղարքունիքի մարզում եւ կարողացավ բավականին մեծ ձայներ ապահովել կուսակցության համար, բայց եւ հետո հրաժարվեց մանդատից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս