Ինչո՞ւ են Շահեն Հարությունյանին հոգեբուժարան ուղարկում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, որը հունիսին՝ ամառային զորակոչի շրջանակներում զորակոչվելու է բանակ, զինկոմիսարիատից ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի բժշկական ստուգում անցնի: Շահեն Հարությունյանը 3 օր պետք է մնա հոգեբուժարանում, որպեսզի պարզվի նրա հոգեկան վիճակը: Շահենի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ Շահենը հոգեկան առողջության հետ կապված խնդիր չունի՝ ինչի վրա հիմնվելով են այդ ստուգումը նշանակել, պարզ չէ: Շահենին որևէ հիմնավորում չեն տրամադրել: Շահենի քաղաքացիական ակտիվության ամբողջ ժամանակահատվածում երբևէ նման խնդիր չի առաջացել: «Եթե Շահենի դատվածությունն են պատճառ բռնում, ապա դա ինչ կապ ունի նրա հոգեկան առողջության հետ: Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի»,- ասել է Ռուզաննա Բադալյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս