
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ՝ մայիսի 19-ին, կայացել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի մասնակի աճուրդը: Աճուրդի են հանվել սարքավորումներ, հաստոցներ, պահեստամասեր, քիմիական նյութեր, տարողություններ և այլ ապրանքներ: Սա արդեն երկրորդ աճուրդն է և մի քանի ամիս անց նախատեսված է նաև երրորդ աճուրդը: «Նաիրիտ»-ի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ սնանկությունից հետո օրենքը թույլ է տալիս որոշակի ապրանք հանել աճուրդի: Եվ այս աճուրդը հենց դրա շրջանակներում է: Թադևոսյանը նաև նշել է, որ աճուրդի են հանվում հիմնականում այն ապրանքները, սարքավորումները, որոնք գործարանին պետք չեն, և հնարավոր վերագործարկման պարագայում դրանց անհրաժեշտությունը չի լինի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: