ՏԵՍԱՆՅՈՒԹ. 76 մանկապարտեզի սաների ծնողները դեմ են մանկապարտեզների և դպրոցի միավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Թիվ 76 մանկապարտեզի անձնակազմն ու ծնողները պատրաստվում են նամակով դիմել ՀՀ վարչապետին, ԱԺ նախագահին և Երևանի քաղաքապետին, որով դեմ են արտահայտվում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի՝ «Կրթական պարտեզ բնակելի զանգվածում՝ հարավարևմտյան Բ-1 թաղամասում» ծրագրին։ Նախ նշենք, որ այդ ծրագրով Բլեյանն առաջարկում է թիվ 76, 93 և 95 մանկապարտեզները, ինչպես նաև թիվ 181 դպրոցը միավորել և ստեղծել մեկ կրթական պարտեզ։ Վերը նշված հաստատութուններ հաճախող երեխաների ծնողները դեմ են նման նախաձեռնությանը։

Կրթական պարտեզի ծրագրին դեմ արտահայտվող թիվ 76 մանկապարտեզի ծնողների մեծ մասն այսօր հավաքվել էին հենց հաստատության առջև և ArmLur.am-ի հետ զրույցում ներկայացրին իրենց դժգոհությունը։ Պարզվեց` ծնողներից շատերը թերահավատորեն են վերաբերվում և այնքան էլ չեն վստահում Բլեյանի ծրագրերին և առաջին հերթին առաջարկած տարբերակի անվտանգությանը։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս