
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անգլիական թիմի կազմում երեկ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը:
28-ամյա ֆուտբոլիստը հիանալի գոլի հեղինակ դարձավ «Այաքսի» հետ եզրափակիչ խաղում: Պարգևատրումից հետո Մխիթարյանը թիմակիցների հետ տոնում էր այս մեծ նվաճումը, և այդ ամբողջ ընթացքում՝ հայկական եռագույնն ուսերին.
https://www.youtube.com/watch?v=wZ7g2SWO91M